09.04.2023|
22:24
Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս: Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ պատմելը, որ ես հայ եմ, որ հինգ տարեկանում վարակվել եմ կարմրուկով, որ իմ նախապապը երազել է հրշեջ դարձնել Ազնավուրյան տոհմի բոլոր արուներին: 68 աֆիշի վրա անգլերեն գրված է. «Եթե կարծում եք, թե նրա երգերը շատ անհասկանալի են, դանդաղ լսեք: Եթե կարծում եք, թե հասկանում եք նրան, նորից լսեք»: